Մեր մասին
«Սքայ Ագրո» ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Մենք առաջինն ենք Հայաստանում, ով գյուղատնտեսության մեջ կիրառում է գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր` ագրոդրոններ։
Ընկերության ստեղծման նպատակը նորագույն տեխնոլոգիաների միջոցով Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը խթանելն էր, մասնավորապես՝ պեստիցիդներով, պարարտանյութերով այգիների և ցանքատարածքների մշակումներ իրականացնել ժամանակակից մեթոդներով։
Սակայն գործունեություն ծավալելուց առաջ անհրաժեշտ էր հասկանալ, թե ինչ խնդիրների են բախվում գյուղատնտեսներն ու ֆերմերները ավանդական մեթոդներով սրսկումներ/պարարտացումներ իրականացնելուց, արդյո՞ք դրոնների կիրառումը կլուծի այդ խնդիրները, և ընդհանրապես, ինչքանով է արդյունավետ այս նորարարական մեթոդը մեր երկրում։ Ոլորտը ուսումնասիրելուց հետո պարզ դարձան առկա հետևյալ երեք կարևոր խնդիրները՝
- Հանրապետության բարդ ռելիեֆը մեծ դժվարություններ է առաջացնում սրսկումներ իրականացնելիս՝ հատկապես խոնավ հողի պայմաններում
- Անհրաժեշտ նյութերի գնումը ենթադրում է մեծ ծախսեր
- Անհավասարաչափ, սխալ կոնցենտրիացիայով սրսկումների իրականացման պատճառով քիչ է սրսկման արդյունավետությունը
Ուսումնասիրելով դրոնների կիրառման միջազգային փորձը, մանրակրկիտ ուսումնասիրելով նրանց առավելությունները եկանք այն եզրահանգմանը, որ գյուղատնտեսական դրոնների կիրառումը մեր երկրում անհրաժեշտություն է, և այն լուծում է գյուղատնտեսների և ֆերմերների դեմ ծառացած վերոնշյալ խնդիրները, քանի որ
- Բարդ ռելիեֆը չի խանգարում դրոնների աշխատանքին
- Օգտագործվում է 30%-ով ավելի քիչ հեղուկ նյութ, հետևաբար ծախսերը նվազում են
- Դաշտերն ու այգիները հավասարաչափ և ճիշտ կոնցենտրացիայով են սրսկվում, ինչը մեծապես ազդում է բերքի որակի և քանակի վրա
Ագրոդրոնների կիրառման անհրաժեշտության մեջ համոզվելուց հետո, մեր հաջորդ քայլը օդային սրսկման այս մեթոդի հետ մարդկանց ծանոթացնելն էր։ Դրոններով սրսկումների իրականացման գաղափարը մարդկանց մոտ շատ հարցեր էր առաջացնում և մեր գերխնդիրն էր բարձրացնել մարդկանց վստահությունը գյուղատնտեսության մեջ կիրառվող այս նորարական տեխնոլոգիայի նկատմամբ։
Այժմ վստահաբար կարող ենք ասել, որ մեզ հաջողվել է բարձրացնել մարդկանց վստահությունը, որի մասին փաստում է վերջին շրջանում մարդկանց հետաքրքրվածության մակարդակի բարձրացումը դրոնով սրսկումների նկատմամբ, ինչպես նաև իրենց այգիների ու դաշտերի մշակումը դրոններին վստահողների կտրուկ աճը։
Մեր ցուցանիշները
Մենք համագործակցում ենք գյուղատնտեսության զարգացմանը նպաստող ամենատարբեր ընկերությունների հետ և բաց ենք նոր համագործակցությունների համար։
Մեր գործընկերներից շատերը պարարտանյութեր, պեստիցիդներ (դեղանյութեր/բուժանյութեր) արտադրող կամ ներկրմամբ զբաղվող հայկական ընկերություններ են, որոնց հետ համագործակցությունների շնորհիվ շահում ենք ոչ միայն մենք և մեր գործընկերները, այլև մեր պատվիրատուները։
Պատվիրատուների ցանկության դեպքում սրսկումներ ենք իրականացնում մեր գործընկերների տրամադրած լավագույն պեստիցիդներով և պարարտանյութերով։ Համագործակցությամբ հետաքրքրված ընկերությունները կարող են դիմել մեզ կապի բոլոր միջոցներով։
