Դրոններ

Ժամանակակից գյուղատնտեսության մեջ անօդաչու թռչող սարքերի կիրառումը հանդիսանում է ոլորտի կարևորագույն ձեռքբերումներից մեկը։ Այս ճշգրիտ գյուղտեխնիկայի կիրառումը հնարավորություն է տալիս բարձրացնել մշակաբույսերի բերքատվությունը, նվազեցնել ծախսերը և վնասները։ Վերջին շրջանում գյուղատնտեսական դրոնները թռիչքաձև զարգացում են ապրել՝ բարձրացվել է արտադրողականությունը, արդյունավետությունը, ինչպես նաև ընդլայնվել է ֆունկցիոնալությունը, հատկապես հեղափոխական են DJI ընկերության կողմից արտադրված ագրոդրոնների նոր սերունդը։

Ագրոդրոնները տարբերակվում են ըստ իրենց կատարած ֆունկցիաների, և ներկայումս ամենալայն կիրառումն ունեն հեղուկացիր դրոնները։ Այս դրոնների կիրառումը պահանջված է հերբիցիդների (մոլախոտասպանների), ինսեկտիցիդների (միջատասպանների), ֆունգիցիդների (սնկասպանների), պարարտանյութերի ցողման համար։ Երբեմն օգտագործվում են փոքր կամ անհավասարաչափ ոռոգված հողամասերի ոռոգումը իրականացնելու նպատակով։ Դաշտերի, այգիների պեստիցիդներով և պարարտանյութերով մշակման այս նորարարական մեթոդը պահանջված է, քանի որ դրոնները սրսկումները իրակացնում են ավանդական մեթոդներից ավելի էժան, արագ և ճշգրիտ ձևով:

Նոր սերնդի հեղուկացիր դրոնները ունեն ֆունկցիաների ավելի լայն շրջանակ, քան իրենց նախորդները, և այժմ հեղուկ ցողելուց բացի, կարողանում են տարածել սերմեր և կենդանիների կերեր։

Ագրոդրոնների մյուս տեսակները գյուղատնտեսության համար իրականացում են այլ կարևոր գործառույթներ՝ օգնում են ստեղծել դաշտերի թվային քարտեզներ, գնահատել հողի վիճակը և բացահայտել խնդրահարույց տարածքները, հետևել բույսերի զարգացման դինամիկային, պարարտանյութերի անհրաժեշտությանը, գտնել հիվանդությունների օջախներ և վնասատուների գաղութներ:

Մեր ագրոդրոնները

DJI Agras T30 հեղուկացիր

  • Ցողման արդյունավետությունը․ ժամում մինչև 16,2 հեկտար
  • 30 լիտր բաքի տարողություն
  • 16 գերհզոր ցողման գլխիկ, 8 էլեկտրամագնիսական բաշխիչ փական, որոնց շնորհիվ ցողումը կատարվում է մաքսիմալ հավասարաչափ
  • Փոխակերպվող թափք(կորպուս), որը ապահովում է ցողման բացառիկ որակ։ Այս առանձնահատկության շնորհիվ դրոնը կարողանում է անկյան տակ ցողում կատարել, ինչը հատկապես արդյունավետ է պտղատու ծառերի սրսկման դեպքում
  • Գնդաձև ռադարային համակարգ: Գնդաձև ռադարային համակարգի շնորհիվ դրոնը ճանաչում է խոչընդոտները և շրջակա տարածքը եղանակային բոլոր պայմաններում և դիտման անկյուններում՝ անկախ փոշու և լուսային արգելքների առկայությունից
  • Երկակի FPV տեսախցիկներ և պայծառ լուսարձակներ։ Տեսախցիկները ապահովում են առջևի և հետևի պարզ տեսարաններ և թույլ են տալիս ստուգել թռիչքի կարգավիճակը։ Պայծառ լուսարձակները կրկնապատկում են դրոնի գիշերային տեսանելիության հնարավորությունը՝ ստեղծելով գիշերային շահագործման համար ավելի լավ պայմաններ
  • Նոր խելացի երթուղու ռեժիմ, որը ինքնուրույն պլանավորում է լավագույն երթուղին յուրաքանչյուր սրսկման համար:

DJI Agras T16 հեղուկացիր

  • Ցողման արդյունավետությունը․ ժամում մինչև 10 հեկտար
  • 16 լիտր բաքի տարողություն
  • Գերճշգրիտ ռադար, ինչի շնորհիվ ունակ է ավտոմատ խուսափել խոչընդոտներից
  • Լայնանկյուն FPV տեսախցիկ
  • Տարածքի 3D մոդելի ստեղծում և թռիչքների պլանավորում․ AI համակարգը հայտնաբերում է մշակաբույսերը,  խոչընդոտները և ավտոմատ կերպով ստեղծում է 3D մոդելավորմամբ թռիչքների ուղիներ

Գյուղատնտեսական դրոնների վաճառք, վարձակալություն և այլ ծառայություններ

hyHY